+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան

2019 Հոկ 21, Երկուշաբթի


Պորտալարային արյունը պարունակում է ցողունային բջիջների երկու հիմնական տեսակ՝ հեմոպոետիկ (ГСК)  և մեզենխիմալ (МСК) բջիջներ:


Մեզենխիմալ բջիջներն ընդունակ են վերականգնել ցանկացած օրգան: Այն, ինչ կարող է կյանքի ընթացքում տեղի ունենալ մարդու առողջության հետ...՝ սիրտ-անոթային հիվանդություններ (ինֆարկտ), դիաբետ, արթրիտ, աչքի ցանցենու տարիքային փոփոխություններ. այդ ամենը կարելի է կարգավորել ցողունային բջիջների օգնությամբ:


Ամենահիանալին այն է, որ նորածնի МСК բջիջները հարմար են ընտանիքի բոլոր անդամներին:


Պորտալարային արյան ցողունային բջիջների մյուս տեսակը ասոցացվում է վերջին հույսի հետ: Հեմոպոետիկ կամ արյունաստեղծ ցողունային բջիջներն ընդունակ են «վերակենդանացնել», վերախթանել մարդու իմուն համակարգը և արյունաստեղծումը: Իմուն համակարգի և արյունաստեղծման վերականգնման յուրահատուկ ունակությունն արդեն հաջողությամբ օգտագործում են ուռուցքաբանական և ուռուցքա-արյունաբանական հիվանդությունների բուժման գործընթացում` ռադիո և քիմիաթերապիայից հետո: Իսկ կլինիկական հետազոտությունների վերջին տվյալների համաձայն, «հեմոպոետիկան» օգնել է հաղթահարել ՁԻԱՀ-ը:


Սակայն ГСК-ի յուրահատկությունը սահմանափակումներ ունի. այդ բջիջները կարող են չհամապատասխանել ազգականներին, նույնիսկ ամենամոտ հարազատներին: Այդ բջիջները նորածնի առաջնային ժառանգությունն են և, միևնույն ժամանակ, նրա վերջին հնարավորությունը:


Հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջները կարելի է համարել ռեգեներացիայի իսկական աշխատավորներ: Դրանց օգտագործումը` զուգակցված բուժման ավանդական մեթոդների հետ, համաձայն կլինիկորեն հաստատված պրակտիկայի, արդեն նկատելի արդյունքներ է տալիս այնպիսի ծանր հիվանդությունների թերապիայում, ինչպիսիք են աուտիզմը, գանգուղեղային վնասվածքները, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, մակական ուղեղային կաթվածը:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am